ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ 17.11.2026
Գաղտնիության սույն քաղաքականությունը (այսուհետ՝ «Գաղտնիության Քաղաքականություն») տարածվում է «Մեյք Իթ Իզի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ «Ընկերություն», «մենք», «մեզ» և/կամ «մեր») https://washapp.am վեբ դոմեյնով հասանելի կայքի (այսուհետ՝ «Կայք»), https://app.washapp.am հասցեով հասանելի ամրագրումների վեբ հավելվածի (այսուհետ՝ «Վեբ հավելված»), ինչպես նաև մեր կողմից առաջարկվող ու գործարկվող Android և iOS համակարգերի համար WashApp բջջային հավելվածի ու ավտոլվացման ծառայությունների հարթակի (այսուհետ միասին՝ «WashApp») վրա։ Սույնով Ընկերությունը հասանելի է դարձնում Կայքը և WashApp-ը Օգտատերերի համար Ընկերության Ընդհանուր Պայմանների (հղումը՝ https://washapp.am/legal) և Գաղտնիության սույն Քաղաքականության համաձայն։ Գաղտնիության Քաղաքականության մեջ օգտագործվում են Ընդհանուր Պայմանների սահմանումները, եթե այլ սահմանում նախատեսված չէ Գաղտնիության քաղաքականության մեջ։
Կայքը և WashApp-ը հասանելի դարձնելու համար մենք հավաքում ենք անձնական տվյալներ մեր Կայքի այցելուներից (այսուհետ՝ «Կայքի Այցելուներ») և մեր Օգտատերերից։ Գաղտնիության Քաղաքականության մեջ բոլոր հղումները «դուք» և «ձեր» բառերին նշանակում են Կայքի Այցելուները, Օգտատերերը, և այն անձը, ով ընդունում է Գաղտնիության Քաղաքականությունը իրավաբանական անձ Օգտատիրոջ անունից։
Գաղտնիության Քաղաքականությունը վերաբերում է Ընկերության կողմից հավաքված անձնական տվյալներին, երբ դուք օգտագործում եք մեր Կայքը և/կամ WashApp-ը, կամ այլ կերպ տրամադրում եք մեզ անձնական տվյալներ, ներառյալ մեր հետ կապ հաստատելիս։ Խնդրում ենք ուշադիր կարդալ այն՝ հասկանալու համար մեր քաղաքականությունը և թե ինչպես ենք մենք վարվում ձեր անձնական տվյալների հետ։ Եթե դուք համաձայն չեք մեր Գաղտնիության Քաղաքականության հետ, խնդրում ենք չներբեռնել, չգրանցվել, մուտք չգործել կամ չօգտագործել Կայքը և/կամ WashApp-ը։
1. ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ
Ընկերությունը ստեղծվել և գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան՝ հետևյալ կորպորատիվ տեղեկատվությամբ.
«Մեյք Իթ Իզի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 0025
Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն մենք կարող ենք կազմակերպել և/կամ իրականացնել անձնական տվյալների մշակում և որպես այդպիսին, համարվում ենք անձնական տվյալների մշակող։
2. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ընկերությունը գիտակցաբար չի հավաքում տեղեկություններ 18 տարին չլրացած անձանցից։ Եթե դուք 18 տարեկանից ցածր եք, խնդրում ենք մեզ որևէ անձնական տվյալ չտրամադրել։ Մենք խրախուսում ենք ծնողներին և/կամ օրինական ներկայացուցիչներին վերահսկել իրենց երեխաների համացանցի օգտագործումը և օգնել կիրարկել մեր Գաղտնիության Քաղաքականությունը՝ հրահանգելով իրենց երեխաներին երբեք չտրամադրել անձնական տվյալներ առանց իրենց թույլտվության։ Եթե դուք հիմք ունեք կարծելու, որ 18 տարին չլրացած երեխան անձնական տվյալներ է տրամադրել Ընկերությանը, խնդրում ենք կապվել support@washapp.am էլեկտրոնային հասցեով, և մենք կջնջենք այդպիսի տեղեկությունները մեր տվյալների շտեմարանից։
3. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գաղտնիության Քաղաքականությունը ուժի մեջ է և/կամ վերջին անգամ թարմացվել է վերևում նշված ամսաթվին, սակայն մենք հորդորում ենք ժամանակ առ ժամանակ ստուգել այն, քանի որ մեր Կայքը և/կամ WashApp-ը կարող են փոփոխվել։ Արդյունքում, երբեմն կարող է անհրաժեշտ լինել փոփոխություններ կատարել Գաղտնիության Քաղաքականության մեջ։ Ընկերությունն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ թարմացնել կամ փոփոխել Գաղտնիության Քաղաքականությունը՝ առանց նախնական ծանուցման։ Այնուամենայնիվ, եթե թարմացումը կարող է էականորեն ազդել ձեր իրավունքների վրա, մենք կգործադրենք ողջամիտ ջանքեր, որպեսզի ծանուցենք ձեզ՝ ձեր կողմից տրամադրված հաղորդակցության միջոցով՝ նախքան այդպիսի թարմացումների ուժի մեջ մտնելը։ Գաղտնիության Քաղաքականության ցանկացած փոփոխությունից կամ վերանայումից հետո Կայքի և/կամ WashApp-ի ձեր շարունակական օգտագործումը կնշանակի ձեր համաձայնությունը այդպիսի վերանայված Գաղտնիության Քաղաքականության պայմանների հետ։
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Ընկերությունը պարտավոր է պաշտպանել և չխախտել Օգտատիրոջ անձնական տվյալների վերաբերյալ ցանկացած տեղեկության գաղտնիությունը։
Գաղտնիության Քաղաքականության մեջ նկարագրվում է անձնական տվյալների պաշտպանության՝ Ընկերության որդեգրած քաղաքականությունը և անձնական տվյալների մշակման ձևն ու կարգը։ Գաղտնիության Քաղաքականությունը կիրառելի է Կայքի և WashApp-ի համար, եթե սույնից տարբերվող այլ ծանուցում գրավոր սահմանված չէ Ընկերության կողմից։
5. ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Կախված նրանից, թե ինչպես և ինչու եք դուք օգտագործում մեր Կայքը և/կամ WashApp-ը, մենք մշակում ենք անձնական տվյալներ, որոնք ստանում ենք.
- Ուղղակիորեն, երբ դուք եք դրանք տրամադրում մեզ,
- Ավտոմատ կերպով՝ ձեր սարքից, երբ դուք օգտագործում եք Կայքը և/կամ WashApp-ը և տրամադրում եք համապատասխան թույլտվությունները (օրինակ՝ գտնվելու վայրի),
- Անուղղակիորեն, ավտոմատացված տեխնոլոգիաների միջոցով, ինչպիսիք են քուքիները և վերլուծական գործիքները, կամ երրորդ անձանցից։
Տեղեկություններ, Որոնք Մենք Ուղղակիորեն Ստանում Ենք Ձեզնից
Ընդհանուր առմամբ, դուք կարող եք այցելել մեր Կայք և դիտել ավտոլվացման կետերը WashApp-ում՝ առանց որևէ անձնական տվյալ տրամադրելու։ Եթե դուք դիմում եք մեզ տեղեկատվություն ստանալու նպատակով կամ գրանցվում եք WashApp-ում, մենք հավաքագրում ենք անձնական տվյալներ հետևյալ կերպ։
Կապի Ձևաթղթեր. Եթե դուք կապվում եք մեզ հետ մեր Կայքի կապի ձևաթղթի կամ WashApp-ից հղված ձևաթղթի միջոցով (օրինակ՝ «Դառնալ գործընկեր» կամ «Չե՞ք գտնում Ձեր մեքենան»), մենք կխնդրենք ձեզ տրամադրել այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են ձեր անունը, հեռախոսահամարը, էլ. հասցեն, ընկերության անվանումը կամ ավտոմեքենայի տվյալները։
Հաշվի Տվյալներ. Երբ ֆիզիկական անձը գրանցվում է որպես Օգտատեր, մենք խնդրում ենք տրամադրել բջջային հեռախոսահամար, որը հաստատվում է SMS-ով ուղարկվող մեկանգամյա կոդով։ Դուք կարող եք նաև ձեր հայեցողությամբ տրամադրել ձեր անունը, էլ. հասցեն, սեռը և ծննդյան ամսաթիվը (օրինակ՝ էլ. փոստով անդորրագրեր կամ ծննդյան օրվա առթիվ առաջարկ ստանալու համար)։ Իրավաբանական անձանց և/կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում մենք հնարավոր է խնդրենք հավելյալ տեղեկատվություն, օրինակ իրավաբանական անձի անվանում, ՀՎՀՀ, և այլն։ Հաշվի տվյալները պահանջվում են ձեզ որպես Օգտատեր նույնականացնելու և ձեր հաշիվ(ներ) մուտք գործելու թույլտվություն տալու համար։ Տրամադրվող անձնական տվյալները պետք է լինեն ճշգրիտ, արդիական և հավաստի, որի ապահովման պատասխանատվությունը կրում եք Դուք։ Եթե Օգտատերը տրամադրում է որևէ կեղծ, ոչ ճշգրիտ կամ թերի տեղեկություն, կամ եթե Ընկերությունը ունի հիմնավոր պատճառներ կասկածի տակ դնելու այդ տեղեկության ճշմարտացիությունը, ճշգրտությունը կամ ամբողջականությունը, ապա այն կարող է մերժել Օգտատիրոջ հետագա մուտքը WashApp հարթակ և/կամ հրաժարվել Ծառայությունների մատուցումից։
Ավտոմեքենայի Տվյալներ. Ծառայություն ամրագրելու համար դուք ավելացնում եք ձեր ավտոմեքենան՝ մակնիշը, մոդելը, արտադրության տարեթիվը, գույնը կամ ծածկույթը և պետ. համարանիշը։
Պատվերներ և Ամրագրումներ. Երբ դուք կատարում եք Պատվեր, մենք մշակում ենք ընտրված ավտոլվացման կետի, Ծառայությունների, ամսաթվի և ժամի, ավտոմեքենայի, գնի, վճարման եղանակի, կիրառված պրոմո կոդերի, նվեր կոդերի կամ WashPoints-ի, ձեր ավելացրած մեկնաբանությունների, Պատվերի կարգավիճակի, իսկ Պատվերը չեղարկելու կամ այլ ժամի տեղափոխելու դեպքում՝ ձեր նշած պատճառի վերաբերյալ տվյալները։
WashPoints, Պրոմո Կոդեր և Նվեր Քարտեր. Մենք պահպանում ենք ձեր WashPoints-ի մնացորդը և պատմությունը, ձեր հրավերի կոդը, ձեր ստացած կամ կիրառած պրոմո կոդերը և նվեր կոդերը, իսկ թվային նվեր քարտերի դեպքում՝ ուղարկողի և ստացողի անունները, առիթը և ուղերձը։
Կարծիքներ և Գնահատականներ. Եթե Պատվերից հետո դուք գնահատում եք ավտոլվացման կետը կամ գրում եք կարծիք, մենք մշակում ենք ձեր գնահատականը, կարծիքի տեքստը և ձեր ցուցադրվող անունը։ Կարծիքները հրապարակվում են WashApp-ում՝ ավտոլվացման կետի էջում, ձեր ցուցադրվող անվան հետ միասին, և կարող են տրամադրվել ավտոլվացման կետին և մեր թիմին։
Հաճախորդների Աջակցություն. Երբ դուք կապվում եք մեզ հետ հեռախոսով, էլ. փոստով կամ հաղորդակցման հավելվածների (մեսենջերների) միջոցով, մենք մշակում ենք ձեր հեռախոսահամարը կամ կոնտակտային այլ տվյալները, զրույցի բովանդակությունը և մեր նշումները։ Մեր աջակցության գծի հետ հեռախոսազանգերը կարող են ձայնագրվել։ Զանգերի ձայնագրությունները կարող են վերածվել տեքստի և ամփոփվել ավտոմատացված (արհեստական բանականության (AI) վրա հիմնված) ծառայության օգնությամբ, որպեսզի մեր թիմը կարողանա պատշաճ ընթացք տալ ձեր դիմումին։
Հայեցողական Տվյալներ. Ձեր հայեցողությամբ, մենք կարող ենք ստանալ անձնական տվյալներ, եթե դուք որոշում եք օգտագործել Կայքի և/կամ WashApp-ի ինտերակտիվ հնարավորությունները, ներառյալ մասնակցելով հետազոտությունների, հարցումների (օրինակ՝ «Որտեղի՞ց եք իմացել WashApp-ի մասին»), խթանիչ ակցիաների, կամ այլ կերպ կապվելով մեզ հետ։
Տեղեկություններ, Որոնք Հավաքագրվում Են Ձեր Սարքից
Տեղորոշման Տվյալներ. WashApp-ը օգտագործում է ձեր սարքի գտնվելու վայրը միայն ձեր թույլտվությամբ, որը դուք կարող եք ցանկացած պահի տրամադրել կամ հետ կանչել ձեր սարքի կարգավորումներում։ Մանրամասները ներկայացված են 6-րդ բաժնում։
Սարքի և Օգտագործման Տվյալներ. Երբ ներբեռնում, օգտագործում կամ փոխազդում եք Կայքի և/կամ WashApp-ի հետ, նույնիսկ եթե հաշիվ չունեք, մենք կամ մեր կողմից լիազորված երրորդ անձինք կարող են ավտոմատ կերպով հավաքել տեղեկություններ ձեր սարքի և Կայքի և/կամ WashApp-ի ձեր կողմից օգտագործման վերաբերյալ, ինչպիսիք են սարքի մոդելը, օպերացիոն համակարգը և դրա տարբերակը, հավելվածի տարբերակը, լեզուն, IP հասցեն, push ծանուցումների թոքենը (token), ծանուցումների և գտնվելու վայրի թույլտվությունների տրամադրված լինելը կամ չլինելը, ձեր այցելած էկրաններն ու էջերը, ձեր դիտած ավտոլվացման կետերն ու Ծառայությունները, ձեր կատարած գործողությունները և օրվա այն ժամերը, երբ դուք սովորաբար բացում եք հավելվածը։
Գովազդային Նույնականացուցիչներ և Ներգրավման Աղբյուրի Որոշում. Մեր գովազդային արշավների արդյունավետությունը չափելու նպատակով WashApp-ը կարող է հավաքել ձեր սարքի գովազդային նույնականացուցիչը (Android-ում՝ Google Advertising ID, իսկ iOS-ում՝ միայն այն դեպքում, եթե դուք թույլատրում եք հետագծումը, երբ հավելվածը դա հարցնում է), այն արշավը կամ հղումը, որի միջոցով դուք տեղադրել կամ բացել եք WashApp-ը (օրինակ՝ Google Play-ի install referrer-ը, Apple-ի արշավի տվյալները կամ հղման UTM պարամետրերը), ինչպես նաև այն, թե արդյոք դուք ավարտել եք գրանցումը կամ առաջին ամրագրումը։
Տեսախցիկ, Օրացույց և Փոխանակման Բուֆեր. Եթե դուք սկանավորում եք նվեր քարտի QR կոդը, WashApp-ը տեսախցիկն օգտագործում է միայն կոդը կարդալու համար։ Պատկերները չեն պահպանվում և չեն ուղարկվում մեզ։ Եթե դուք ընտրում եք ամրագրումն ավելացնել ձեր օրացույցում, WashApp-ը իրադարձությունն ավելացնում է ձեր օրացույցում և չի կարդում ձեր մյուս իրադարձությունները։ WashApp-ը կարող է կարդալ փոխանակման բուֆերը (clipboard) միայն մուտք գործելու ընթացքում ձեր պատճենած SMS կոդը տեղադրելու համար։
Տեղեկություններ Երրորդ Անձանցից
Որոշ դեպքերում մենք մշակում ենք երրորդ անձանցից ստացված անձնական տվյալներ։ Նման տվյալներից են, օրինակ՝ բանկերից և վճարահաշվարկային ծառայություն մատուցող գործընկերներից ստացված գործարքային տվյալներ և վճարման հաստատման տվյալներ, մեր Գործընկերներից ստացված տեղեկություններ ձեր Պատվերի շրջանակում մատուցված Ծառայությունների մասին կամ տեղեկություններ, որոնք օգնում են մեզ խարդախությունների կանխարգելման հարցում։
6. ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
WashApp-ը ձեր թույլտվությունն է խնդրում՝ նախքան ձեր սարքի գտնվելու վայրին հասանելիություն ստանալը։ Դուք կարող եք օգտագործել WashApp-ը՝ առանց գտնվելու վայրի հասանելիություն թույլատրելու։ Այդ դեպքում ավտոլվացման կետերը չեն դասավորվի ըստ ձեզնից ունեցած հեռավորության, և որոշ գործառույթներ (օրինակ՝ «Արագ ամրագրում»-ը, հեռավորությունը և ճանապարհին ծախսվող ժամանակը) սահմանափակ կլինեն։
WashApp-ն օգտագործելիս (ճշգրիտ գտնվելու վայր). Եթե դուք թույլատրում եք գտնվելու վայրի հասանելիությունը, WashApp-ը, երբ հավելվածը բաց է, օգտագործում է ձեր սարքի ճշգրիտ գտնվելու վայրը՝
- ձեզ մոտ գտնվող ավտոլվացման կետերը ցանկում և քարտեզի վրա ցուցադրելու, ինչպես նաև քարտեզը ձեր տարածքի վրա կենտրոնացնելու համար,
- ավտոլվացման կետերն ըստ հեռավորության, հասանելիության և համապատասխանության («Ձեզ համար») դասավորելու, ինչպես նաև յուրաքանչյուր ավտոլվացման կետի հեռավորությունը և մինչև այն ճանապարհին ծախսվող մոտավոր ժամանակը ցուցադրելու համար,
- «Արագ ամրագրում» գործառույթից օգտվելիս ազատ ժամ ունեցող մոտակա ավտոլվացման կետը գտնելու համար,
- ձեր ամրագրած ավտոլվացման կետ տանող ճանապարհը ցուցադրելու համար։
Այս նպատակներով ձեր կոորդինատներն ուղարկվում են մեր սերվերներին՝ հարցման հետ միասին։ Մենք չենք պահպանում ձեր ճշգրիտ գտնվելու վայրերի պատմությունը։ Ձեր տարածքում նոր ավտոլվացման կետերի մասին ձեզ տեղեկացնելու նպատակով մենք պահպանում ենք միայն այն մոտավոր տարածքները (մոտ 1 կմ չափի), որտեղ դուք օգտագործում եք WashApp-ը, և ջնջում ենք յուրաքանչյուր տարածք՝ այն 60 օր չօգտագործվելուց հետո։
Ֆոնային ռեժիմում (միայն եթե միացնում եք «Մոտակայքի ծանուցումներ» գործառույթը). «Մոտակայքի ծանուցումներ»-ը կամընտիր գործառույթ է, որը լռելյայն անջատված է։ Եթե դուք միացնում եք այն և գտնվելու վայրի հասանելիությունը թույլատրում եք «Միշտ» (iOS) կամ «Միշտ թույլատրել» (Android) տարբերակով, WashApp-ը կարող է ծանուցել ձեզ, երբ անցնում եք այն ավտոլվացման կետերից մեկի մոտով, որոնք սովորաբար այցելում եք, նույնիսկ երբ հավելվածը փակ է կամ չի օգտագործվում։ Ստուգումն իրականացվում է ձեր սարքի օպերացիոն համակարգի կողմից՝ այդ ավտոլվացման կետերի շուրջ վիրտուալ տարածքների (geofence) միջոցով։ Երբ դուք մտնում եք այդպիսի տարածք, հավելվածը մեզ է ուղարկում միայն այն ավտոլվացման կետի նույնականացուցիչը, որի մոտով անցել եք, և երբեք՝ ձեր կոորդինատները։ Մենք պահպանում ենք այդ գրառումները 60 օր։ Դուք կարող եք ցանկացած պահի անջատել «Մոտակայքի ծանուցումներ»-ը հավելվածի կարգավորումներում կամ փոխելով գտնվելու վայրի թույլտվությունը ձեր սարքի կարգավորումներում։
Կայքում և Վեբ հավելվածում. Կայքը և Վեբ հավելվածը ձեր գտնվելու վայրը հարցնում են ձեր դիտարկչի միջոցով միայն այն դեպքում, երբ դուք ընտրում եք օգտվել այդ գործառույթից (օրինակ՝ «Իմ մոտակայքում»)։ Վեբ հավելվածում կոորդինատները մինչև մեր սերվերներին ուղարկվելը կլորացվում են մոտ 100 մետր ճշգրտությամբ։ Կայքում գտնվելու վայրն օգտագործվում է միայն մոտակա ավտոլվացման կետերը ցուցադրելու համար և չի կապակցվում ձեր հաշվի հետ։
IP հասցե և երկիր. WashApp-ը ipinfo.io ծառայության միջոցով ձեր IP հասցեից որոշում է ձեր մոտավոր գտնվելու երկիրը՝ ձեզ տեղեկացնելու համար, որ ամրագրումները հասանելի են միայն Հայաստանում։
Տեղորոշման տվյալների փոխանցում. Քարտեզները, հեռավորությունները և երթուղիները ցուցադրելու համար ձեր գտնվելու վայրը մշակվում է մեզ քարտեզային ծառայություններ մատուցող Yandex-ի կողմից (Yandex MapKit և Yandex Maps)։ Վերլուծական ծառայություններ մատուցողները կարող են ձեր IP հասցեից որոշել ձեր մոտավոր գտնվելու քաղաքը կամ երկիրը։ Մենք չենք վաճառում տեղորոշման տվյալներ և ձեր ճշգրիտ գտնվելու վայրը չենք փոխանցում գովազդատուներին։
7. ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
Մենք ուղղակիորեն չենք հավաքագրում ձեր վճարային քարտի տվյալները և չենք պահպանում ձեր քարտի համարը կամ անվտանգության կոդը։ Քարտային վճարումները, այդ թվում՝ Apple Pay-ի և Google Pay-ի միջոցով կատարվող վճարումները, մշակվում են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի, իսկ էլեկտրոնային դրամապանակով վճարումները (որտեղ առկա է նման հնարավորությունը)՝ «Իդրամ» ՍՊԸ-ի կողմից, որոնք հավաքագրում են վճարային տվյալները՝ գործարքները ավարտին հասցնելու համար։ Եթե դուք ընտրում եք պահպանել քարտը, բանկը պահպանում է այն և մեզ տրամադրում է միայն անվտանգ թոքեն (token) և քարտի քողարկված համարը, որպեսզի հաջորդ անգամ կարողանաք վճարել պահպանված քարտով և ցանկացած պահի ջնջել այն։ Մենք պահպանում ենք վճարման հաստատումները, պատվերի և գործարքի նույնականացուցիչները, իսկ էլեկտրոնային դրամապանակով վճարումների դեպքում՝ վճարային ծառայություն մատուցողի կողմից տրամադրված վճարողի հաշվի նույնականացուցիչը։ Կորպորատիվ Օգտատերերի դեպքում, եթե մենք տրամադրել ենք վճարման այլ եղանակներ, մենք կարող ենք խնդրել ձեր բանկային տեղեկությունները, օրինակ՝ գումարի վերադարձի դիմումներ մշակելու համար, եթե այդպիսիք կան։
8. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Ձեր անձնական տվյալները մշակվում են՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը, այդ թվում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, Ձեր կողմից ընդունված Ընդհանուր Պայմանները և դրանց անբաժանելի մաս համարվող Գաղտնիության սույն Քաղաքականությունը։ Ստորև թվարկվում են իրավական այն հիմնական հիմքերը, որոնց վրա մենք հենվում ենք Ձեր անձնական տվյալները հավաքագրելիս և օգտագործելիս։
Պայմանագրի կատարում. երբ ձեր անձնական տվյալներն անհրաժեշտ են մեր միջև պայմանագիր կնքելու կամ այն կատարելու համար, օրինակ՝ երբ դուք օգտվում եք WashApp-ից և կատարում եք Պատվեր։
Համաձայնություն. երբ դուք ուղղակիորեն համաձայնություն եք տվել ձեր անձնական տվյալների օգտագործման համար, օրինակ՝ թույլատրելով գտնվելու վայրի հասանելիությունը, միացնելով «Մոտակայքի ծանուցումներ»-ը կամ գովազդային ծանուցումները, կամ թույլատրելով հետագծումը iOS-ում։
Իրավաչափ շահեր. երբ մենք օգտագործում ենք ձեր անձնական տվյալները իրավաչափ շահ հետապնդելու նպատակով, օրինակ՝ WashApp-ը բարելավելու, մեր գովազդի արդյունավետությունը չափելու, խարդախությունները և չարաշահումները կանխարգելելու համար, և մեր պատճառներն այն օգտագործելու համար գերակայում են ձեր անձնական տվյալների պաշտպանության իրավունքների կրած հավանական վնասին։
Իրավական պարտավորություն. երբ մենք պետք է օգտագործենք ձեր անձնական տվյալները՝ մեր իրավական պարտավորությունները կատարելու համար, օրինակ՝ հարկային և հաշվապահական պահանջները կատարելու դեպքում։
Իրավական պահանջներ. երբ ձեր անձնական տվյալներն անհրաժեշտ են մեզ իրավական պաշտպանության քայլեր ձեռնարկելու համար։
9. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Ընկերության հետ առկա իրավահարաբերությունների, Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունների շրջանակներում Գաղտնիության սույն Քաղաքականությամբ արտացոլված Ձեր տվյալները կարող են մշակվել ստորև նշված նպատակներով.
- Կայքի և WashApp-ի հասանելիություն,
- WashApp-ի և Ծառայությունների պատշաճ մատուցում, այդ թվում՝ Պատվերների ձևակերպում, հաստատում, այլ ժամի տեղափոխում և չեղարկում, ինչպես նաև դրանց փոխանցում Գործընկերոջը,
- Ձեզ մոտ գտնվող ավտոլվացման կետերի, հեռավորությունների և ճանապարհին ծախսվող ժամանակի ցուցադրում, ինչպես նաև ավտոլվացման կետերի և առաջարկների հերթականության անհատականացում («Ձեզ համար»),
- WashPoints-ի, հրավերի, պրոմո կոդերի և նվեր քարտերի ծրագրերի գործարկում,
- Օգտատերերի սպասարկում, այդ թվում՝ զանգերի և բողոքների մշակում,
- Օգտատերերի ինքնության հաստատում և անձնական տվյալների հավաստիության ապահովում,
- Մուտքի կոդերի ուղարկում SMS-ով, ինչպես նաև ձեր Պատվերների վերաբերյալ սպասարկման ծանուցումների (օրինակ՝ հաստատումներ, հիշեցումներ և կարգավիճակի փոփոխություններ) ուղարկում push ծանուցումների և էլ. փոստի միջոցով,
- WashApp-ի և Ծառայությունների վերաբերյալ ծանուցումների, տեղեկատվական կամ գովազդային (մարքեթինգային նպատակով) հաղորդագրությունների ուղարկում push ծանուցումների, հավելվածի ներսում ցուցադրվող հաղորդագրությունների, էլ. փոստի, տեքստային կամ ձայնային հաղորդագրությունների միջոցով, այդ թվում՝ հիշեցումներ ձեր նախորդ Պատվերների, իսկ «Մոտակայքի ծանուցումներ»-ը միացնելու դեպքում՝ նաև ձեր գտնվելու վայրի հիման վրա,
- Մեր գովազդային արշավների արդյունավետության չափում,
- Վիճակագրական տվյալների հավաքագրում, վերլուծություն և այլ հետազոտությունների իրականացում՝ WashApp-ը բարելավելու նպատակով,
- Խարդախությունների և խթանիչ ակցիաների չարաշահման կանխարգելում, ինչպես նաև WashApp-ի անվտանգության ապահովում,
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ նպատակներով։
10. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Դուք համաձայն եք, որ Ընկերության կողմից Ձեր վերաբերյալ անձնական տվյալները փոխանցվեն ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս գտնվող մեր երրորդ անձ մատակարարներին, որոնք իրականացնում են անձնական տվյալների մշակում, պահպանում և տեղեկատվության տրամադրում։ ՀՀ տարածքից դուրս անձնական տվյալների փոխանցումն իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան։
Մենք կարող ենք տրամադրել Ձեր անձնական տվյալները (փոխանակվել անձնական տվյալներով) Գաղտնիության սույն Քաղաքականությամբ սահմանված նպատակներով և միայն այդ նպատակներն արդարացնող ծավալով և ստորև թվարկված դեպքերում.
- Ծառայությունների մատուցման մեջ ներգրավված կամ Ընկերության գործունեությանը վերաբերող ուսումնասիրություն անցկացնող մատակարարներին և ծառայություն մատուցողներին, այդ թվում՝ Գործընկերներին,
- Ընկերության բաժնետերերին, դուստր և կախյալ ընկերություններին, ներկայացուցչություններին, մասնաճյուղերին,
- Երրորդ անձանց, որոնք կարող են անձնական տվյալները (մասնավորապես հեռախոսահամար) օգտագործել մարքեթինգային նպատակով (որը կարող է արտահայտվել գովազդային բնույթի կարճ SMS հաղորդագրությունների/զանգերի ստացման ձևով և այլն),
- Երրորդ անձանց՝ միացման, միաձուլման, համախմբման, բաժանման կամ կորպորատիվ վերակազմակերպման այլ գործարքի իրականացման նպատակով,
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական մարմիններին։
Գործընկերներ (ավտոլվացման կետեր)
Երբ դուք կատարում եք Պատվեր, ձեր ամրագրած ավտոլվացման կետը ստանում է Ծառայության մատուցման համար անհրաժեշտ տեղեկությունները՝ ձեր անունը, հեռախոսահամարը, ավտոմեքենայի տվյալները (մակնիշը, մոդելը, գույնը և պետ. համարանիշը), ընտրված Ծառայությունները, ամսաթիվը և ժամը, ձեր մեկնաբանությունը, գինը և վճարման եղանակը։ Ձեր կարծիքը և գնահատականը նույնպես տեսանելի են այդ ավտոլվացման կետի համար։
Մեր կողմից օգտագործվող ծառայություններ մատուցողներ
- «Ամերիաբանկ» ՓԲԸ (Հայաստան)՝ քարտային վճարումներ, պահպանված քարտեր, Apple Pay-ի և Google Pay-ի միջոցով վճարումներ և գումարի վերադարձներ։
- «Իդրամ» ՍՊԸ (Հայաստան)՝ էլեկտրոնային դրամապանակով վճարումներ, որտեղ առկա է նման հնարավորությունը։
- Nikita Mobile (Հայաստան)՝ SMS հաղորդագրությունների, այդ թվում՝ մուտքի կոդերի ուղարկում։
- Viva (Հայաստան)՝ մեր աջակցության գծի հեռախոսակապ, այդ թվում՝ զանգերի ձայնագրություններ։
- Amazon Web Services (տվյալների կենտրոն Ֆրանկֆուրտում, Գերմանիա)՝ մեր սերվերների հոսթինգ, տվյալների պահպանում և push ծանուցումների առաքում։
- MongoDB, Inc. (MongoDB Atlas)՝ տվյալների բազայի հոսթինգ։
- Hostinger՝ Կայքի և Վեբ հավելվածի հոսթինգ։
- Google LLC՝ Firebase Cloud Messaging (push ծանուցումներ Android-ում), Google Analytics for Firebase և Google Ads (հավելվածի և կայքի վերլուծություն և գովազդի արդյունավետության չափում), Gemini (աջակցության զանգերի տեքստի վերածում և ամփոփում) և Google Forms (WashApp-ից հղված ձևաթղթեր)։
- Apple Inc.՝ Apple Push Notification service (push ծանուցումներ iOS-ում)։
- Amplitude, Inc. (ԱՄՆ)՝ արտադրանքի վերլուծություն WashApp-ում, Վեբ հավելվածում և Կայքում։
- Meta Platforms, Inc.՝ Facebook-ում և Instagram-ում մեր գովազդի արդյունավետության չափում (Meta SDK և Meta Pixel)։
- Yandex՝ քարտեզներ, հեռավորություններ և երթուղիներ (Yandex MapKit և Yandex Maps)։
- ipinfo.io՝ ձեր IP հասցեից ձեր երկրի որոշում։
- Resend՝ էլ. նամակների ուղարկում, օրինակ՝ անդորրագրերի և տեղեկագրերի։
- Telegram՝ մեր թիմին ներքին ծանուցումներ նոր կարծիքների և ուշադրություն պահանջող ամրագրումների մասին։
Վերլուծական և գովազդային ծառայություններ մատուցողները ստանում են 5-րդ բաժնում նկարագրված իրադարձությունները՝ ձեր հաշվի կամ սարքի տեխնիկական նույնականացուցիչի հետ միասին։ Մենք նրանց չենք ուղարկում ձեր անունը, հեռախոսահամարը կամ ճշգրիտ գտնվելու վայրը։ Այդ ծառայություններ մատուցողները կարող են տվյալները մշակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և ՀՀ տարածքից դուրս գտնվող այլ երկրներում՝ իրենց գաղտնիության քաղաքականություններին համապատասխան։
11. ՔՈՒՔԻՆԵՐԸ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ԿԱՅՔՈՒՄ ԵՎ ՎԵԲ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Կայքը և Վեբ հավելվածը օգտագործում են քուքիներ և նմանատիպ տեխնոլոգիաներ, որոնք անհրաժեշտ են դրանց աշխատանքի համար (օրինակ՝ ձեր ընտրած լեզուն հիշելու և ձեզ մուտք գործած վիճակում պահելու համար), ինչպես նաև վերլուծական և գովազդային գործիքներ (Amplitude, Google Analytics և Meta Pixel), որոնք գրանցում են ձեր այցելած էջերը և ձեր կատարած գործողությունները՝ մեր Կայքը, Վեբ հավելվածը և գովազդը չափելու և բարելավելու նպատակով։ Դուք կարող եք արգելափակել կամ ջնջել քուքիները ձեր դիտարկչի կարգավորումներում։ Այդ դեպքում որոշ գործառույթներ կարող են պատշաճ չաշխատել։
12. ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԱՐՔԵԹԻՆԳ
WashApp-ը ուղարկում է ձեր Պատվերների վերաբերյալ սպասարկման ծանուցումներ (օրինակ՝ հաստատումներ, ամրագրումից 30 րոպե առաջ հիշեցումներ, փոփոխությունների և չեղարկումների մասին ծանուցումներ)։ Դրանք անհրաժեշտ են Ծառայությունը մատուցելու համար և չեն կարող անջատվել WashApp-ում։ Գովազդային push ծանուցումները («Ակցիաներ և առաջարկներ»), լվացման հիշեցումները և գովազդային էլ. նամակները լռելյայն միացված են և կարող են ցանկացած պահի անջատվել WashApp-ի կամ Վեբ հավելվածի ծանուցումների կարգավորումներում կամ մեզ դիմելու միջոցով։ Էլ. փոստով անդորրագրերը նույնպես կարող են անջատվել։ Դուք կարող եք նաև անջատել բոլոր push ծանուցումները ձեր սարքի կարգավորումներում։ «Մոտակայքի ծանուցումներ»-ը լռելյայն անջատված են և ուղարկվում են միայն այն դեպքում, եթե դուք միացնում եք դրանք։
13. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Պահպանման ընդհանուր ժամկետներ
Մենք պարբերաբար վերանայում ենք անձնական տվյալների պահպանման ժամկետները՝ համաձայն ՀՀ գործող օրենսդրության պահանջների, ինչպես նաև օգտագործում ենք հետևյալ չափանիշները պահպանման ժամկետները որոշելու համար.
- Ձեր անձնական տվյալների քանակը, բնույթը և զգայունությունը,
- Անձնական տվյալների հավաքագրման և մշակման պատճառները,
- Ձեզ հետ շարունակական հարաբերությունների և մեր Կայքի և/կամ WashApp-ի հասանելիության տրամադրման ժամանակահատվածը,
- Կիրառելի իրավական պահանջները։
Մենք պահպանում ենք անձնական տվյալները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Կայքը և/կամ WashApp-ը հասանելի դարձնելու համար։ Մենք պարբերաբար ջնջում ենք Կայքը և/կամ WashApp-ը հասանելի դարձնելու համար ոչ էական տեղեկությունները՝ տվյալների պահպանումը նվազագույնի հասցնելու նպատակով։ Մենք նաև պահպանում ենք ձեզնից հավաքագրված անձնական տվյալները, երբ ունենք դրա շարունակական իրավաչափ գործարար անհրաժեշտություն (օրինակ՝ կիրառելի իրավական, հարկային կամ հաշվապահական պահանջները պահպանելու համար)։ Այս դեպքում տեղեկությունները պետք է պահպանվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է համապատասխան հնարավոր պահանջների իրականացման համար։
Պահպանման հատուկ ժամկետներ
- Այն մոտավոր տարածքները, որտեղ դուք օգտագործում եք WashApp-ը՝ ջնջվում են 60 օր չօգտագործվելուց հետո։
- «Մոտակայքի ծանուցումներ» գործառույթի գրառումները՝ 60 օր։
- Օրվա այն ժամերը, երբ դուք սովորաբար բացում եք WashApp-ը՝ մինչև 90 օր։
- Աջակցության զանգերի ձայնագրությունները՝ պահպանվում են մեր հեռախոսակապի ծառայություն մատուցողի կողմից մինչև 1 տարի։
- Հաշվի, Պատվերների, վճարումների և կարծիքների տվյալները՝ ձեր հաշվի գոյության ողջ ընթացքում, իսկ դրանից հետո՝ ստորև նկարագրված կարգով։
Երբ մենք այլևս չունենանք ձեր անձնական տվյալների մշակման շարունակական իրավաչափ գործարար անհրաժեշտություն, մենք կամ կջնջենք, կամ կապանձնավորենք ձեր անձնական տվյալները, օրինակ՝ վիճակագրական օգտագործման համար։ Երբ մենք ընտրում ենք ապանձնավորելը, մենք համոզվում ենք, որպեսզի ձեր անձնական տվյալները որևէ կերպ հետ չկապվեն ձեր կամ որևէ Օգտատիրոջ հետ։ Եթե ջնջելը հնարավոր չէ (օրինակ՝ քանի որ ձեր անձնական տվյալները պահվել են պահուստային արխիվներում), մենք ձեր անձնական տվյալները ապահով կպահենք և կմեկուսացնենք դրանք հետագա ցանկացած մշակումից, մինչև ջնջումը հնարավոր լինի։
14. ՁԵՐ ՀԱՇՎԻ ՋՆՋՈՒՄԸ
Դուք կարող եք ցանկացած պահի ջնջել ձեր հաշիվը WashApp-ում (Ձեր պրոֆիլում՝ «Ջնջել հաշիվը»), Վեբ հավելվածում, https://washapp.am/delete-account հասցեով կամ դիմելով support@washapp.am էլեկտրոնային հասցեին։ Հաշիվը չի կարող ջնջվել, քանի դեռ այն ունի հաստատված կամ ընթացքի մեջ գտնվող Պատվեր։
Ձեր հաշիվը ջնջելիս մենք անմիջապես փակում ենք այն, դուրս ենք բերում ձեզ բոլոր սարքերից և հեռացնում ենք ձեր push ծանուցումների թոքենները, ձեր գտնվելու վայրի տարածքները, «Մոտակայքի ծանուցումներ» գործառույթի ձեր գրառումները, հավելվածի օգտագործման ժամերի վերաբերյալ ձեր տվյալները և ձեր հրավերի կոդը։ Մենք պահպանում ենք ձեր Պատվերների և վճարումների վերաբերյալ գրառումները՝ դրանց հետ կապված հաշվի տվյալների հետ միասին, այնքան ժամանակ, որքան պահանջվում է հարկային և հաշվապահական օրենսդրությամբ, ինչպես նաև հնարավոր վեճերը լուծելու և խարդախությունները կանխարգելելու համար։ Այդ գրառումներն այլևս չեն օգտագործվում ձեզ WashApp-ը տրամադրելու կամ ձեզ մարքեթինգային հաղորդագրություններ ուղարկելու համար։ Ջնջված հաշվի հետ կապված չօգտագործված WashPoints-ը և կոդերը կորսվում են։
15. ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Դուք ունեք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքներ։ Դուք իրավունք ունեք հետ կանչել անձնական տվյալները մշակելու մասին Ձեր համաձայնությունը կամ պահանջել ջնջել Ձեր անձնական տվյալները։ Սակայն այդ պարագայում, ցավոք, մենք չենք կարող շարունակել Ձեզ հասանելի դարձնել Կայքը և/կամ WashApp-ը կամ շարունակել ձեզ հետ առկա այլ պայմանագրային հարաբերությունները։ Բացի այդ, անձնական տվյալների ջնջումը իրավական պահանջների, այլ պարտականությունների և գործոնների պատճառով միշտ չէ, որ հնարավոր է։ Ավելի մանրամասն տեղեկատվություն առկա է 13-րդ և 14-րդ բաժիններում։
Դուք կարող եք ցանկացած պահի հետ կանչել գտնվելու վայրի հասանելիության, «Մոտակայքի ծանուցումներ»-ի, ծանուցումների, տեսախցիկի կամ հետագծման համար տրված ձեր համաձայնությունը ձեր սարքի կարգավորումներում կամ WashApp-ում։ Դուք կարող եք ցանկացած պահի հրաժարվել Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների մասին հետագա գովազդային բնույթի տեղեկատվություն ստանալուց՝ WashApp-ի ծանուցումների կարգավորումներում, այդ մասին գրավոր կամ Ընկերության կողմից սահմանված այլ ձևով Ձեր կամահայտնությունը հասցնելու միջոցով։
Դուք իրավունք ունեք դիմել Ընկերությանը՝ Ձեր անձնական տվյալները ուղղելու կամ փոփոխելու համար, եթե դրանք սխալ են կամ պետք է թարմացվեն։ Դուք իրավունք ունեք բողոք-պահանջ ներկայացնել Ընկերությանը, եթե կարծում եք, որ Ձեր անձնական տվյալները մշակվել են խախտումներով կամ եթե համաձայն չեք Ձեր անձնական տվյալների մշակման կարգի հետ։ Բացի այդ, դուք կարող եք բողոք ներկայացնել անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմին։ ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինն է ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
16. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ
Մենք կարևորում ենք Ձեր անձնական տվյալների անվտանգությունը և գործադրում ենք բոլոր ողջամիտ ջանքերն դրանց անվտանգությունն ապահովելու համար։ Մշակվող անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու համար Ընկերությունը ձեռնարկում է անհրաժեշտ իրավական, կազմակերպչական, տեխնիկական պաշտպանության միջոցներ՝ ՀՀ օրենսդրության և Ընկերության տեխնիկական հնարավորություններին համապատասխան, այդ թվում՝ WashApp-ի և մեր սերվերների միջև գաղտնագրված կապ (HTTPS)։
Ձեր անձնական տվյալները հասանելի են մեր միայն այն աշխատակիցներին, ովքեր կարիք ունեն դրանք տիրապետելու և միայն Գաղտնիության Քաղաքականությամբ սահմանված նպատակների իրականացման համար անհրաժեշտ չափով ու ժամկետներով։ Մեր աշխատակիցները, գործընկերները և մշակվող անձնական տվյալներին մուտք գործելու իրավունք ստացած այլ անձինք ստորագրել են գաղտնի տեղեկատվության չհրապարակման մասին համաձայնագիր, ինչպես նաև զգուշացվել են անձնական տվյալների մշակման ոլորտում ՀՀ գործող օրենսդրության նորմերի և պահանջների խախտման դեպքում հնարավոր պատասխանատվության մասին։
Ձեր անձնական տվյալները պաշտպանելու նպատակով անձնական տվյալներ պարունակող տեղեկություն ստացող մեր բոլոր գործընկերների հետ կնքվող պայմանագրերը պարտադիր պարունակում են գաղտնի տեղեկատվության (այդ թվում անձնական տվյալների) բացահայտումն արգելող դրույթներ։
17. ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
Գաղտնիության սույն Քաղաքականությունը, ինչպես նաև դրա բոլոր փոփոխությունները ուժի մեջ են մտնում Ընկերության Կայքում և/կամ WashApp-ում հրապարակման պահից և կիրառելի են մինչև Գաղտնիության Քաղաքականությունը ուժի մեջ մտնելը Ընկերության հետ ծագած հարաբերությունների նկատմամբ։ Գաղտնիության Քաղաքականությունն ուժի մեջ մտնելու պահից նրա նախորդ խմբագրությունները համարվում են ուժը կորցրած։ Գաղտնիության սույն Քաղաքականության ընդունմամբ տրված համաձայնությունը գործում է մինչև Ընկերության և Ձեր միջև առկա ցանկացած իրավահարաբերությունների դադարումը և Ընկերության նկատմամբ Ձեր ունեցած պարտավորությունների ամբողջական կատարումը, կամ օրենքով սահմանված կարգով՝ ավելի երկար ժամկետով։
18. ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
Գաղտնիության սույն Քաղաքականության հետ կապված հարցեր առաջանալու դեպքում, կարող եք կապվել մեզ հետ ստորև նշված հասցեներով.
էլ. հասցե՝ support@washapp.am
հեռախոսահամար՝ +37494503350
