WashApp
Լավագույն նվերը՝ ցանկացած առիթի համար

WashApp Նվեր Քարտեր

Նվիրեք մաքրություն և փայլ։

Երեք բացառիկ դիզայն՝ լիցքավորված WashPoint-ներով։ Պրեմիում նվեր նրանց համար, ովքեր գնահատում են իրենց ժամանակը և մեքենայի անթերի տեսքը։ Ընտրեք դիզայնն ու գումարի չափսը, և մենք կառաքենք Ձեր նշված հասցեով։

  • 1 WashPoint = 1 դրամ․ ոչ մի բարդ փոխարժեք
  • Առաքում պրեմիում ծրարով՝ անմիջապես Ձեր ձեռքին
  • Անձնական ուղերձ, որը կերևա WashApp-ում կոդն ակտիվացնելիս
Հավաքածուն

Երեք դիզայն, մեկ յուրահատուկ նվեր։

Ուժ և կատարելություն բոլոր քարտերում։ Ընտրեք այն դիզայնը, որն ամենաշատն է համապատասխանում նրա բնավորությանը։

Տանկ gift card artwork

Տանկ

Ուժեղների համար։ Զորություն և կայունություն՝ ի նշան նրանց, ովքեր դիմակայում են ցանկացած մարտահրավերի և երբեք չեն հանձնվում։

Գումարդրամ

Ընտրեք գումարը․ այն ամբողջությամբ կփոխարկվի WashPoint-ների՝ 1:1 հարաբերակցությամբ։

Ընդամենը10,000֏
1
ԲՏՌ gift card artwork

ԲՏՌ

Գործի մարդկանց և պաշտպանների համար։ Արագ, տակտիկական և միշտ պատրաստ։ Նրանց համար, ում վրա միշտ կարելի է հույս դնել՝ անկախ հանգամանքներից։

Գումարդրամ

Ընտրեք գումարը․ այն ամբողջությամբ կփոխարկվի WashPoint-ների՝ 1:1 հարաբերակցությամբ։

Ընդամենը10,000֏
1
Պոբեդա gift card artwork

Պոբեդա

Դասականն արժևորողների համար։ «Պոբեդա» նշանակում է հաղթանակ։ Հայկական վինտաժի խորհրդանիշ՝ նրանց համար, ովքեր գնահատում են ավանդույթներն ու հավերժական ոճը։

Գումարդրամ

Ընտրեք գումարը․ այն ամբողջությամբ կփոխարկվի WashPoint-ների՝ 1:1 հարաբերակցությամբ։

Ընդամենը10,000֏
1
Պատվերի ձևակերպում

Գրեթե ավարտեցինք․ եկեք ձևակերպենք պատվերը։

Լրացրեք Ձեր տվյալները ստորև։ Պատվերը հաստատելուն պես՝ 24 ժամվա ընթացքում մեր թիմը կկապվի Ձեզ հետ՝ մանրամասները վերջնականացնելու և առաքումը կազմակերպելու համար։

Կոնտակտային տվյալներ

Առաքման տվյալներ

Մեր թիմը կկապվի Ձեզ հետ 24 ժամվա ընթացքում՝ պատվերի և առաքման բոլոր մանրամասները վերջնականացնելու համար։

Ի՞նչ կա ներսում

Մաքրություն և փայլ՝՝ գեղեցիկ փաթեթավորմամբ։

Յուրաքանչյուր քարտ լիցքավորված է WashPoint-ներով, որոնք հնարավոր է կիրառել WashApp-ի ցանկացած գործընկեր կետում՝ պատվեր կատարելիս։

1 WashPoint = 1 դրամ

Ոչ մի բարդ փոխարժեք։ 10 000 դրամ աչժողությամբ քարտը տալիս է ճիշտ 10 000 WashPoint։

Միավորներն անժամկետ են

WashPoint-ների արժեքը երբեք չի զրոյանում։

Պրեմիում փաթեթավորում

Յուրաքանչյուր քարտ առաքվում է հատուկ դիզայներական ծրարով՝ ընդգծելով նվերի կարևորությունն ու արժեքը։

Անձնական ուղերձ

Պատվերը ձևակերպելիս թողեք Ձեր մաղթանքը․ այն կհայտնվի էկրանին, երբ հասցեատերն ակտիվացնի քարտը WashApp-ում։

Ինչպես է այն աշխատում

Ընդամենը երեք պարզ քայլ։

Ամրագրեք հիմա, վճարեք հետո։ Մենք անձամբ կհաստատենք վճարումն ու առաքումը։

  1. 01

    Ընտրեք դիզայնն ու գումարը

    Ընտրեք Տանկը, ԲՏՌ-ն կամ Պոբեդան, ապա նշեք գումարը։ Մեկ պատվերով կարող եք գնել անսահմանափակ քանակությամբ քարտեր։

  2. 02

    Ամրագրեք պատվերը

    Լրացրեք կոնտակտային տվյալները, և մենք առավելագույնը 24-48 ժամվա ընթացքում կպատրաստենք Ձեր պատվերը։

  3. 03

    Մենք կկապվենք Ձեզ հետ

    Մեր թիմը կկապվի Ձեզ հետ 24 ժամվա ընթացքում՝ պատվերի և առաքման բոլոր մանրամասները վերջնականացնելու համար։

Հաճախ տրվող հարցեր

Ամենակարևորը՝ նախքան պատվիրելը։

Քարտը ե՞րբ պատրաստ կլինի։

Ֆիզիկական քարտերը պատրաստվում են վճարումը հաստատելու պահից սկսած 24-48 ժամվա ընթացքում։ Պատրաստ լինելուն պես մենք անմիջապես կկապվենք Ձեզ հետ։

Ինչպե՞ս ակտիվացնել քարտը։

WashApp հավելվածում մուտք գործեք «Ավելին» → «Հավատարմության ծրագիր» բաժին և մուտքագրեք քարտի ետնամասի վրայի կոդը։ Միավորներն անմիջապես կհայտնվեն հաշվին։

Հնարավո՞ր է վերադարձնել քարտը։

Խնդրում ենք կատարել վերջնական ընտրություն։ Ֆիզիկական քարտերը ենթակա են վերադարձի միայն գնումից հետո 12 ժամվա ընթացքում։

Կարո՞ղ եմ վճարել օնլայն։

Այո։ Պատվերը հաստատելուց հետո մեր թիմը կհամաձայնեցնի Ձեզ հետ վճարման եղանակը։ Հնարավոր է կատարել բանկային փոխանցում կամ օգտագործել այլ վճարային համակարգեր։

Հարկավո՞ր է օգնություն։ Ուղարկեք նամակ support@washapp.am էլ․հասցեին կամ զանգահարեք +374 94 50-33-50 հեռախոսահամարին։